Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով. Ոստիկանություն

Իրավունք
Սայաթ Շիրինյանը հարուցված քրեական գործի շրջանակում գողության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրին Ոստիկանությունից:
Շիրինյանը փոխանցվել է նախաքննական մարմնին:
Նշեք՝ քիչ առաջ նրա փաստաբան Բենիկ Գալստյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել Սայաթ Շիրինյանին, իսկ դրանից հետո գրել, որ, իր տեղեկություններով, նրան տեղափոխել են Ոստիկանության Մարտունու բաժին: