Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զուգարանակոնքին առկա էր արյան հետք․ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից Պապլավոկում սպանված Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստը․ Ուղիղ

Զուգարանակոնքին առկա էր արյան հետք․ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից Պապլավոկում սպանված Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստը․ Ուղիղ
Իրավունք
17:33, 15 февраль 2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է 21 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի վերաբացված գործով դատաքննությունը: Ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ հիմա, մեղադրյալը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից Կուկու մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանն է։

Հեղափոխությունից հետո դատախազությունը գործի վերանայման վարույթ էր հարուցել ականատես վկաների, մասնավորապես՝ Սթիվեն Ջոն Նյուտոնի վկայությունների հիման վրա, որից հետո բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ դատավճիռը բեկանելու պահանջով, ինչը բավարարվել էր։ Ըստ դատախազության՝ նոր հանգամանքները վկայում են Պողոսյանի՝ ոչ թե անզգուշությամբ, այլ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ սպանության մասին։

Նշենք, որ այս գործով Աղամալ Հարությունյանը նախկինում դատապարտված է եղել 2 տարվա ազատազրկման, սակայն մեկ օր անգամ անազատության մեջ չի եղել: