Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լրագրողն անպարկեշտ արտահայտություններ ու հայհոյանք է հնչեցրել Հակոբ Արշակյանի կնոջ ներկայությամբ, ինչից նախարարը հունից դուրս է եկել

Այսօր լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա, ինչից հետո հայտնի դարձավ, որ հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։

Մեզ հայտնի են դարձել միջադեպի բացառիկ մանրամասներ, ինչպես նաև մեր ձեռքի տակ է հայտնվել սրճարանում տեղի ունեցած միջադեպի նոր տեսագրությունը։

Պարզվում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Արշակ Հակոբյանը ճաշելիս է եղել կնոջ հետ, վերջիններիս մոտեցած լրագրող Փայլակ Ֆահրադյանը սկսել է  տեսանկարահանել նրանց, հարցեր է ուղղել նախարարին, թե ինչ է անում աշխատանքային ժամին սրճարանում։ Ինչից հետո նախարարը պատասխանել է, որ գիշերային ժամերին էլ է աշխատում ու խնդրել է անջատել տեսախցիկը։ Lրագրողն անջատել է տեսախցիկը ու Հակոբ Արշակյանին ասել, որ եթե նա նախարար է, դա չի նշանակում, որ իր հետ կարող է այդպես խոսել։ Լրագրողը նախարարի հետ բանավիճելիս վերջինիս կնոջ ներկայությամբ օգտագործել է անպարկեշտ արտահայտություններ, իսկ հեռանալիս, երբ բարձրացել է սրճարանի 2-րդ հարկ, անգամ հայհոյանք է հնչեցրել, ինչն էլ հունից հանել է Հակոբ Արշակյանին, և դարձել է հետագա քաշքշուկի պատճառ։

Սրճարանում տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունը ներկայացնում ենք ստորև։