Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական նամակ է հղել նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ։
«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը։
Մենք ոգևորված ենք Ադրբեջանի ջանքերով՝ առաջ մղելու խաղաղության համաձայնագիրը, որը դուք նախաստորագրել եք անցած տարվա օգոստոսին, այդ թվում՝ սահմանների սահմանազատման շարունակվող գործընթացով, 2026 թվականի հունվարին չորս հայ գերիների ազատ արձակմամբ, Հայաստան վառելիքի մատակարարումներով, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունները միավորող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությամբ», - նամակում նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ անհամբերությամբ սպասում է առաջիկա տարիներին և տասնամյակներին ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը։