Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացահայտվել է Գյումրու քաղաքային աղբանոցում կատարված սպանությունը

Բացահայտվել է Գյումրու քաղաքային աղբանոցում կատարված սպանությունը
Իրավունք
21:55, 21 март 2022
Մարտի 16-ին, ժամը 19.30-ին, Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերվել էր 30-ամյա Վազգեն Յանգյանի դիակը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերին 59-ամյա քաղաքացին հայտնեց, որ երիտասարդը մահացել էր, երբ քաղաքային աղբանոցում գունավոր մետաղներ որոնելիս վրան հողակույտ էր փլուզվել։ Ըստ տղամարդու՝ երկու ծանոթի օգնությամբ նրա դին հանել էին հողակույտի տակից։ Երիտասարդի մահը արձանագրել էին կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները:

Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվեցին կտրած-ծակած վերքեր և քերծվածքներ:

Հարուցվեց քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, քաղաքային աղբանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գյումրեցի 59-ամյա տղամարդը դանակով խփել և վնասել էր երիտասարդի ձախ ազդրային զարկերակը, սպանել նրան, ապա փորձել մոլորեցնել իրավապահներին:

59-ամյա տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:
`