Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի գործով դատարանը սանկցիա կիրառեց ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի փաստաբանի նկատմամբ

Մարտի 1-ի գործով դատարանը սանկցիա կիրառեց ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի փաստաբանի նկատմամբ
Իրավունք
13:59, 23 март 2021
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստում քննարկվում է ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը՝ փետրվարի 23-ին դատարան չներկայանալու համար։

Փաստաբանը հայտարարեց, որ դեռ փետրվարի 16-ի դատական նիստից հետո դատարանին խնդրել է փետրվարի 23-ի նիստը հետաձգել, որովհետեւ այդ օրը նշանակված նիստ կար Վերաքննիչ դատարանում։ 

Դատական նիստին չներկայանալը որակելով չարամիտ՝ Դանիբեկյանը որոշեց  զգուշացմամբ սանկցիա կիրառել Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ։

Հայտարարություն անելու Արմեն Գևորգյանի խնդրանքը դատարանը մերժեց, ինչին ի պատասխան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց. «Դուք օրինական դատարան չեք»։