Քանաքեռավանում ձերբակալվել է 2 անձ․ մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակ

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ժամը 21.30-ի սահմաններում Քանաքեռավան բնակավայրում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են երկու քաղաքացու։

Ոստիկանության հրապարակած տեսանյութի և հաղորդագրության համաձայն՝ ձերբակալված անձանց ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ, ինչպես նաև փամփուշտներով լիցքավորված ևս 5 պահունակ։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են։