Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավետիք Չալաբյանի կալանավորումը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Ավետիք Չալաբյանի կալանավորումը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Իրավունք
15:38, 08 июль 2022
Ավետիք Չալաբյանի գործով նյութերը հետ են վերադարձվել նախաքննության մարմին և նոր միջնորդություն է ներկայացվել` կալանավորման երկարացման համար։ Այս մասին ասված է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարությունում։

«Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատել Ավետիք Չալաբյանի գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Ավելին, հապճեպ կարգով միջնորդություն է ներկայացվել դատարան` Ավետիք Չալաբյանի կալանավորումը երկարացնելու համար»,- մասնավորապես նշում է պաշտպանական խումբը։

Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու դռնփակ նիստը տեղի կունենա այսօր` հուլիսի 8-ին, ժամը 18:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։