Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ պատիժ է նախատեսված վարժական հավաքից խուսափելու համար

Ի՞նչ պատիժ է նախատեսված վարժական հավաքից խուսափելու համար
Իրավունք
18:23, 27 июль 2022
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածով սահմանված են վարժական հավաքից խուսափելու համար նախատեսված պատիժները։

Հոդվածի համաձայն՝ անցկացվող վարժական հավաքից խուսափելը՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Հավելենք, որ ՔՕ 59-րդ հոդվածով սահմանված է, որ․

  • Տուգանքը որպես հիմնական պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի հնգապատիկից հիսնապատիկի չափով։
  • Տուգանքը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել ծանր և առանձնապես ծանր՝ գույքային վնաս պատճառելու հետ կապված կամ շահադիտական դրդումներով կատարված հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի կրկնապատիկից քսանապատիկի չափով:
Նշենք նաև, որ նախկինում այս արարքի համար պատիժ էր նախատեսված՝ կալանքը՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկումը՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: