Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը վերադարձրել է Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ Հրանտ Բագրատյանի

Դատարանը վերադարձրել է Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ Հրանտ Բագրատյանի
Իրավունք
18:12, 06 апрель 2021
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը հետ է վերադարձրել Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանի հայցադիմումը՝ ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի։
Հայկ Չոբանյանը պահանջել էր Վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հրապարակային ներողություն խնդրել:

Հայցադիմումի վերադարձման վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Դատարանն արձանագրել է, որ հայցադիմումում չի նշվել հայցվորի հաշվառման վայրի հասցեն, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պարտադիր պահանջն է, բացի այդ, չի նշվել նաև պատասխանողի հայրանունը, ինչն էլ հիմք է տալիս եզրահանգելու, որ չեն պահպանվել հայցադիմումի բովանդակությանը ներկայացվող պահանջները, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հայցադիմումը պետք է վերադարձնել, հայցվորին տրամադրելով թերությունները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար եռօրյա ժամկետª սկսած սույն որոշումն ստանալու պահից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127, 199 և 200 հոդվածներով դատարանը