Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հրավիրվել է ԱԱԾ

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հրավիրվել է ԱԱԾ
Իրավունք
12:05, 21 апрель 2021
Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հրավիրվել է ԱԱԾ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ 

«Այսօր՝ ժամը 15-ին, հրավիրվել եմ ԱԱԾ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից արդարադատության իրականացմանը համակարգված ձևով խոչընդոտելու գործով բացահայտված երկրորդ դրվագով բացատրություն տալու…

…խնդիր չկա, կգնամ ԱԱԾ և երկրորդ անգամ՝ մանրամասն ու փաստարկված կբացատրեմ, թե Աննան ինչպես և ում հրամանով է ուղղորդում քննիչներին…»,-գրել է Մակինյանը։