ՀԱՊԿ-ի դեմ բողոքի ակցիա իրականացնող Տիգրան Խզմալյանը և երեք անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

Իրավունք
«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը քիչ առաջ բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Civic.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ևս 3 անձ է բերման ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։