Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետարանը պահանջում է Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկել՝ ապօրինի հավաքներ կազմակերպելու համար

Երևանի քաղաքապետարանը պահանջում է Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկել՝ ապօրինի հավաքներ կազմակերպելու համար
Իրավունք
17:04, 05 декабрь 2022
Երեւանի քաղաքապետարանը մի քանի հայց է ներկայացրել ընդդեմ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի` չթույլատրված հավաքներ կազմակերպելու համար:

«Փաստինֆո»-ն «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքի ուսումնասիրությունից պարզել է, որ Երևանի քաղաքապետարանը ՎԴ2/0186/05/22, ՎԴ/5094/05/22, ՎԴ/5036/05/22 և ՎԴ2/0178/05/22 գործերով պահանջում է Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկել, այլ կերպ ասած տուգանել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում հավաքներ անցկացնելու`օրենքով սահմանված կարգը խախտելու`առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար. Ըստ ամենայնի` խոսքը վերաբերում է 2022թ մայիս ամսից մեկնարկած համապետական բողոքի ակցիաների կազմակերպման համար պատասխանատվության ենթարկելու մասին:

Գործով նիստերը տեղի կունենան հաջորդ տարվա հունվարին: