Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին

Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին
Իրավունք
12:58, 16 июль 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենրթարկելու պահանջով դիմել է դատարան։

Սարգսյանը դատարան է դիմել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վերոնշյալ հոդվածը սահմանում է՝ Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը. առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: