Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Նորք-Մարաշ վարչական շրջանի նոր ղեկավար Միքայել Օհանյանին

Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Նորք-Մարաշ վարչական շրջանի նոր ղեկավար Միքայել Օհանյանին
Հասարակություն
18:01, 01 апрель 2022
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Նորք-Մարաշ վարչական շրջանի նոր ղեկավարին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետն առանձնացրել է այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են առկա խնդիրները լուծելու համար:

«Երևանի հավասարաչափ զարգացումն այսօր մեր առաջնահերթություններից է, և համայնքն ունի նախաձեռնած բազում ծրագրեր, որոնք սկիզբ են առել հենց ծայրամասային վարչական շրջաններից: Մենք պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան վարչական շրջաններից յուրաքանչյուրում ապահովել հարմարավետ միջավայր՝ ինչպես բնակության, այնպես էլ հանգստի կազմակերպման համար»,- նշել է քաղաքապետը:

Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Էդմոն Ղազարյանին և աշխատակազմին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ ևս աշխատանքը կլինի արդյունավետ ու կապահովի ցանկալի արդյունքներ: