Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են
Հայաստան
15:53, 27 январь 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են։

«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները համարել դադարած՝ 2022 թվականի հունվարի 25-ից: 2.Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանի վրա»,- ասված է որոշման մեջ: