Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել․ իրականացվում են խուզարկություններ նրա և մի շարք ՀՅԴ-ականների բնակարաններում

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել․ իրականացվում են խուզարկություններ նրա և մի շարք ՀՅԴ-ականների բնակարաններում
Իրավունք
12:03, 11 январь 2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումնում  բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․ 

2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։ Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»։

Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը անդրադառնալով քրեական գործին, հայտարարել է, որ այսօր վաղ առավոտյան` ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ:

«Ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը»: