Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ber-Ber ծառայությունը դարձյալ տուգանվել է, «Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների նկատմամբ հարուցված վարույթներն ընթացքում են

Ber-Ber ծառայությունը դարձյալ տուգանվել է, «Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների նկատմամբ հարուցված վարույթներն ընթացքում են
Իրավունք
15:45, 27 февраль 2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը: Ուսումնասիրության արդյունքում ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն), «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ի վերաբերյալ հարուցվել են վարույթներ՝ առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումների միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:
 
Արդյունքում Ber-Ber ծառայությունը ևս մեկ անգամ տուգանվել է:
 
«Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և միջնորդել կիրառել արագացված վարույթ։
 
«Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների վերաբերյալ հարուցված վարույթները դեռևս շարունակվում են։ Բացի այդ, Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 13 497 160 ՀՀ դրամի չափով տուգանք։
 
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը 2022 թ. նոյեմբերին ընդհանուր շուրջ 83 մլն դրամի տուգանք էր կիրառել «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ:
 
Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3m8o083 https://bit.ly/3KEF9QM