Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի քաղաքապետարանի նախկին ու ներկա երկու աշխատակցի

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի քաղաքապետարանի նախկին ու ներկա երկու աշխատակցի
Իրավունք
11:18, 21 март 2023
Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։

Այս տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Վերջինս նաև նշեց, որ վերոնշյալ անձինք ձերբակալվել են իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակներում։ 

Մարինա Օհանջանյանն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ Սեյրան Մեջլումյանը օրերս աշխատանքի ազատման դիմում էր ներկայացրել։