Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արամ Նիկոլյանի նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արամ Նիկոլյանի նկատմամբ
Իրավունք
17:48, 20 апрель 2023
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում Ադրբեջանի պետական դրոշը հրկիզած ոճաբան Արամ Նիկոլյանի նկատմամբ: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը:

Գլխավոր դատախազությունը տարածած հաղորդագրությունում նշում է, որ Արամ Վրեժի Նիկոլյանը Հայաստանի հանրային հեռուստատեսության դիզայնի ստուդիայի ղեկավարն է և «մի խումբ անձանց հետ հանցակցությամբ, որոնց անունները դեռ հայտնի չեն, միտումնավոր այրել է Ադրբեջանի դրոշը»:

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության, «Ադրբեջանի քաղաքացիների դեմ ուղղված այդ հանցանքը կատարվել է ազգային ատելության հողի վրա և ուղղված է Ադրբեջանի դեմ ատելության հրահրմանը և ազգային արժանապատվության ոտնահարմանը»:

Հայաստանի ներքին գործերի նախարարության լրատվական բաժնից հայտնել են, որ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում Նիկոլյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա:

azatutyun.am