Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախի նախագահի նկատմամբ

Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախի նախագահի նկատմամբ
Իրավունք
12:54, 15 февраль 2022
Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է այդ երկրի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմեթ Ավազովը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ, իբր, քրեական գործ է հարուցվել «Հայրենիքի դավաճանության» համար։ Թշնամի երկիրը այդպես է որակել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված արգեսիան դիմակայելուն ուղղված Արցախի նախագահի գործողությունները։