Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ ինքնասպանության դեպքը կարող է ի չիք դարձնել բանակի ամբողջ բարեփոխումները. այս առումով ա՞ճ, թե՞ նվազում ունենք. Անդրանիկ Քոչարյանը՝ Գլխավոր դատախազին

Այսօր՝ մայիսի 3-ին, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ին է ներկայացնում ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցը՝ ուղղված Գլխավոր դատախազին, առնչվում է բանակում ինքնասպանությունների թվին. «Կուզեի լսել 2020, 21, 22 թվականների պատկերը, ունենք ա՞ճ, թե՞ նվազում, և որոնք են աճի կամ նվազման պատճառները»:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ բանակում մեկ ինքնասպանության դեպքը կարող է ի չիք դարձնել բանակի ամբողջ բարեփոխումները:

Գլխավոր դատախազը կարծում է, որ բանակում ինքնասպանությունների թիվ մեկ պատճառը ոչ կանոնադրային հարաբերություններն են: Թվային պատկերը նա խոստացավ ներկայացնել եզրափակիչ ելույթում:

Մանրամասն՝ տեսանյութում