Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ե՞րբ են բացահայտվելու Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի հանցագործությունները. Հակոբ Արշակյանը՝ Գլխավոր դատախազին

Այսօր՝ մայիսի 3-ին, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ին է ներկայացնում ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին՝ ե՞րբ են բացահայտվելու Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի հանցագործությունները, և արդյոք հնարավո՞ր է դրանք բացահայտել, Աննա Վարդապետյանը պատասխանեց. «Որոշակի քննչական գործողություններ երկու վարույթներով էլ կատարվում են: Մոտ 800 հատորից կազմված Մարտի 1-ի գործով, որն այս պահին գտնվում է մեկ քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում է ինձ մոտ ու քննարկվում է»:

Գլխավոր դատախազը նշեց, որ ինքը գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը. «Այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելը անիրատեսական է»:

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, ապա, ինչպես նշեց Աննա Վարդապետյանը, ինքը ֆիզիկապես դեռ չի հասցրել անդրադառնալ այս վարույթին:

Մանրամասն՝ տեսանյութում