Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք դրվագ առ դրվագ կուսումնասիրենք «Մարտի 1-ի» գործը և կտանք լուծումները․ ՀՀ գլխավոր դատախազ․ տեսանյութ

«Մարտի 1-ի գործի հետ կապված, քանի որ էլի քրեական հետապնդման ժամկետների խնդիրներ ունենք նոր Քրդատ օրենքով, ես սկսել եմ այնտեղից, որտեղ կան ապագայում վառվող ժամկետներ, որպեսզի ինքս հասկանամ, թե քննությունն ինչ ուղղությամբ է գնացել և արդյո՞ք քննության ուղղությունը փոխելու անհրաժեշտություն չկա»,-այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դատախազության 2022-ի գործունեության հաղորդումը ներկայացնելու շրջանակում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հարցին։

Նա տեղեկացրեց, որ «Մարտի 1-ի» գործի ծավալը մոտ 800 հատոր է, և վերջերս ինքը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ խնդրելով, որ քննչական խումբ ձևավորվի, քանի որ մեկ քննիչի աշխատանքի ծավալի մեջ այս գործը հնարավոր չէ տեղավորել։

«Ենթադրում եմ՝ մենք դրվագ առ դրվագ կուսումնասիրենք և կտանք լուծումները»,-ասաց Աննա Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում