Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկայում հնարավորություն կունենամ ներկայացնելու Դատախազության բարեփոխումների մեր տեսլականը. Աննա Վարդապետյան

Այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:

Օրակարգում է Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար ԱԺ թեկնածու առաջադրելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովին ներկայացրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, դիմելով թեկնածուին, հարցրեց. «Քանի որ հիմա սահմանադրական փոփոխությունների փուլ է նաև, ինձ հետաքրքիր է՝ դուք ունե՞ք ինչ-որ առաջարկություններ Սահմանադրության հետ կապված, թե՞ այն, ինչ կա սահմանադրական նորմերում բավարար է՝ դատախազության մասով»:

Ի պատասխան Աննա Վարդապետյանը նշեց, որ ինքը մասնակցում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ու նաև խորհրդի աշխատանքներին՝ հրավիրյալ անձի կարգավիճակով. «Այս փուլում աշխատանքներ են իրականացվում այս փուլում Սահմանադրության առանձին գլուխների վերաբերյալ առկա խնդիրների վերհանման ուղղությամբ: Եվ առաջիկայում հնարավորություն կունենամ ներկայացնելու Դատախազության բարեփոխումների վերաբերյալ մեր տեսլականը»: