Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի գործը բողոքարկվել է, տուժող կողմն ավելի ծանր պատիժ է պահանջում. պաշտպան

ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի գործը բողոքարկվել է, տուժող կողմն ավելի ծանր պատիժ է պահանջում. պաշտպան
Իրավունք
13:39, 16 август 2023
Տուժող կողմը բողոքարկել է ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի գործը։ Քրեական գործը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննսիյանին։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Հուսեյին Ախունդովի պաշտպանը։

«Տուժող կողմը պատճառաբանել է, որ 20 տարվա ազատազրկումը Հուսեյին Ախունդովի գործած հանցանքի համար մեղմ պատիժ է»,- ասաց պաշտպանը։ 

Հիշեցնենք, որ ապրիլ ամսին Հայաստանի սահմանն ապօրինի հատած ու ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի գործը վարույթ էր ընդունվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի կողմից։

Պաշտպանն ընդգծեց, որ դատարանում Ադրբեջանի քաղաքացի Հուսեյին Ախունդովը զղջացել էր իր կատարած հանցանքի համար ու ամբողջությամբ պատմել, թե ինչպես է կյանքից զրկել ԶՊՄԿ-ի  աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին։ 

Նարա Մարտիրոսյան