Պուտինի և Փաշինյանի զրույցը լավ է անցել․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցը լավ և երկարատև է եղել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։


Նա հավելել է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը դեմառդեմ է եղել։


Կիրակի օրը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Չինաստանում, Պուտինը հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։