ՀԷՑ-ում փակվել է յուրայիններին ու «խառոշիներին» լավության կարգով «անվճար» հոսանք տալու էջը։ Ժամանակին ՀԷՑ-ի քարտեզում կային «գորշ» կետեր, անհատներ ու բիզնեսներ, որոնք հոսանք էին սպառում, բայց վարձի համար ոչ ոք նրանց չէր անհանգստացնում։
Հասարակ քաղաքացիների համար հոսանքն անջատվում էր ամսի 20-ին եթե պարտք ունեին, բայց արտոնյալները միլիոնների պարտքեր էին կուտակում։ Ով ահա ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո այս էջը փակվել է։ Խնդիր է դրվել ապահովել համահավասարություն և վերջ տալ «խառոշիների» արտոնություններին։
Որպեսզի լավ պատկերացնեք իրավիճակը. Հունիսին (երբ ՀԷՑ-ը դեռ Ղազինյանն էր ղեկավարում) մայիսի սպառված հոսանքի դիմաց հավաքագրվել է բյուջեով նախատեսվածից 20 միլիոն դրամ ՊԱԿԱՍ, իսկ ահա հուլիսին(երբ արդեն նշանակվել էր ժամանակավոր կառավարիչը) հունիսի սպառածի դիմաց հավաքագրվել է բյուջեով նախատեսվածից 130 միլիոն դրամ ավել, օգոստոսին՝ 52 միլիոն դրամ ավել։