ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Ես հավատում եմ, որ ինչպես իմ սերնդին հաջողվեց բռնակցումից տասնամյակներ անց ազատագրել հայրենի հողը… և հայատյաց Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, այլ ոչ թե անարժանապատիվ պայմաններով խաղաղություն մուրալ, այնպես էլ այս ողբերգությունից դուրս կգանք հաղթանակով:»
Իհարկե ի թիվս մի շարք հարցերի, ցանկությունը մեծ է ճշտելու՝ ինչու են հաղթանակից հետո բանակցել «հայրենիքի» մաս-մաս վերադարձը՝ իրենց համար ընդունելի հերթականությամբ՝ փաթեթային, փուլային, Մադրիդյան, Կազանյան և ինչպես է ստացվում,որ «ծնկի բերված Ադրբեջանի» ախորժակը մինչև Մեղրի էր հասնում, ինչու էր հաղթանակած Հայաստանի օրվա իշանությունը հրաժարվել ԼՂ հանրաքվեից:
Տարիներ առաջ, երբ նույն Սերժ Սարգսյանին հարց էր ուղղվում. «Որո՞նք են Արցախի իրական սահմանները:» Այս հարցադրմանը ի պատասխանը Սարգսյանը ասում է. «Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։»
Ծանոթ ձևակերպում է,չէ՞:
Այսինքն Ս. Սարգսյանը իր կառավարման առաջին իսկ պահից մեր երկիրը տարել է դեպի ՉՊետության՝ ֆորպոստի:
Եթե սկսենք Սերժ Սարգսյանի բոլոր պնդումները դիտարկել հենց իր այս մտածողությամբ ամեն բան իր տեղն է ընկնում՝ լինել ֆորպոստի գլխավոր հրամանատարը:
Եվ արդյոք՝ «սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը» վերաբերելի էր Հայաստանի սահմաններին, չէ՞ որ այսօրվա հայտարարությամբ «ազատագրված հայրենիքը» էլ բանակցություններով սակարկման ենթակա էր: