Հայտնի է՝ ով է ԱԺ-ում փոխարինելու Արեն Մկրտչյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին։

Վերջինս ծնվել է 1982թ. հոկտեմբերի 22-ին Վանաձորում:

2005թ. ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը, բժիշկ-ստոմատոլոգ է:

2006-2007թթ. եղել է «Գայանա-Դենտ» ՍՊԸ-ի բժիշկ-ստոմատոլոգ:

2007-2013թթ.՝ «ԴԵՆՍ» ՍՊԸ-ի բժիշկ-ստոմատոլոգ: 2008-2010թթ. դասավանդել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետում:

2011-2016թթ. եղել է «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ի դեղատնային ցանցի Լոռու մարզի տարածքային ղեկավար:


2013-2017թթ.՝ «Իգոր Չախմախչյան» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ: 


2017թ. հիմնադրել է «Օհանյան կլինիկա» ՍՊԸ-ն: 2019 թվականին եղել է «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն:


2020թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:


Ամուսնացած է, ունի երկու զավակ: