ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդն այցելել է Ներքին Սասնաշեն, հարգանքի տուրք մատուցել ԱՄՆ օդուժի զոհված անդամներին

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:


 

Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագիրն ու ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները:


 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է առկա տնտեսական ներուժը:


 

Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: