Տասնամյակների պատերազմի ցավերն հաղթահարելու առաջնորդություն պետք է ստանձնեն նաև առաջին տիկնայք. Ղազարյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը սոցցանցերի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով աղմուկի պատճառ դարձած լուսանկարին, որում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի առաջին տիկնանց հետ միասին, Չինաստանում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ:


«Այսօր տեսա, որ իշխանազավթ Աննան, էն ում քաղաքական ընտանիքի մի մեծ մասն զանանազան դատական գործերով անցնում է՝ այդ թվում և ընտրությունների կեղծման, և ապօրինի գույքի բռնագանձման, ում քաղաքական հայրը «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» խոսքերի հեղինակն է և այսպես շարունակ, որոշել է անդրադառնալ առաջին տիկնոջ Աննա Հակոբյանի լուսանկարներին՝ Ադրբեջանի առաջին տիկնոջ և Թուրքիայի առաջին տիկնոջ հետ:


Ասեմ՝ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում ոչ իմ հրապարակված լուսանկարներում՝ Ս. Սարգսյանի և Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության հետ, առավելևս տիկին Հակոբյանի:


Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ տասնամյակներ տևած կոնֆլիկտային հարաբերությունների, և այո պատերազմի ցավերն հաղթահարելու առաջնորդություն պետք է ստանձնեն իշխանության ներկայացուցիչները և առաջին տիկնայք նույնպես:


Ես կարծում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչները պետք է գոնե հիմա սկսեն նկատել, որ ժողովուրդը ընտրել է խաղաղությունը՝ որպես համակցության գլխավոր միջավայր իրականում՝ շատ վաղուց, հիմա՝ արդար ընտրություններով պարզապես ավելի լսելի դարձրել իրենց ընտրությունը, իսկ ղեկավարները պարտավոր են այս առաքելության իրականացման նպաստող միջոցառումներ ձեռնարկել»,- գրել է Ղազարյանը: