Խոյի համայնքապետ Յայլոյանը հերքում է տարածված տեղեկատվությունը. «Իմ և եղբորս մասնակցությամբ նման դեպք տեղի չի ունեցել»

Խոյի համայնքապետ Լյուդվիկ Յայլոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․


ՀԵՐՔՈՒՄ


Ես, Լյուդվիկ Յայլոյանս, պաշտոնապես հերքում եմ տարածված տեղեկատվությունը։ Իմ և եղբորս մասնակցությամբ նման դեպք տեղի չի ունեցել։


Տեղի ունեցած միջադեպը կապված է եղել ոստիկանության ոչ ծառայության մեջ գտնվող անձի և Շահումյան բնակավայրի մի խումբ երիտասարդների միջև, որոնց թվում է նաև իմ եղբոր որդին։ Վեճը ծագել է բացառապես ներանձնային հարցի շուրջ։ Կարևորում եմ ընդգծել, որ երկու կողմերն էլ միմյանց ազգական են։


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է վարույթում։ Վստահեցնում եմ, որ գործի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։


Այս էջի հրապարակման նյութը և լուսանկարը չի համապատասխանում իրականությանը։