Ուկրաինայի անվտանգությունը չի կարող ապահովվել Ռուսաստանի անվտանգության հաշվին, հայտարարել է Պուտինը: Մոսկվան պայքարում է ոչ այնքան տարածքների, որքան մարդկանց՝ իրենց լեզվով խոսելու և իրենց մշակույթով ապրելու իրավունքի համար, հայտարարել է նշել է Ռուսաստանի նախագահը:
Ռուսաստանի կազմում ապրելու որոշում կայացրած ժողովրդի կարծիքը պետք է հարգել, սա է ժողովրդավարությունը, հայտարարել է Պուտինը, բայց միաժամանակ նշել, որ Ռուսաստանը երբեք չի բարձրացրել այն հարցը, թե Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կարող են տրվել տարածքների դիմաց, ընդգծել է Պուտինը, հավելել, որ յուրաքանչյուր պետություն, այդ թվում՝ Ուկրաինան, իրավունք ունի իր անվտանգության համար մեխանիզմներ ունենալ։ Հիշեցրել է իր նախորդ հայտարարությունները այն մասին, որ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, բայց երբեք չի համաձայնի, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնա։