Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ներդրում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման մեջ. Օվերչուկ

Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

«Ռուսաստանում զգուշավոր լավատեսությամբ են նայում Երևանի և Բաքվի միջև նախաստորագրված համաձայնագրին։ Դա ներդրում է տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու մեջ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։ 

Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1228789?fbclid=IwY2xjawMmI7BleHRuA2FlbQIxMQABHpFg5iS-rcNx8yll6bBhYtTdXzRtki5gKyP0fDIdMQuKC3Ig2WswNtYtdw5p_aem_hnyMbxqL9wpYLVrUVNxvpg