Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսական կողմը պատրաստ է շարունակել Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը Ստամբուլում, ինչպես նաև բաց է պատվիրակությունների մակարդակի բարձրացման հարցի քննարկման համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ըստ Գալուզինի՝ ուկրաինական կողմը պատրաստ չէ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրել․ «Կիևը փորձում է չեզոքացնել Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ընթացքում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Ուկրաինան մերժում է ճգնաժամի արմատական պատճառները լուծելու անհրաժեշտությունը»,- նշել է Գալուզինը: