Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պարույր Սևակի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր, ժամանակակից 185 LED լուսատուներով:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Դրանք պայծառ ու էներգախնայող են և ապահովում են փողոցի ավելի անվտանգ և հարմարավետ միջավայր»,- գրել է Ավինյանը։