Ռոնալդուն Հայաստանում է. ինչպես են երկրպագուները դիմավորում Պորտուգալիայի հավաքականին

Պորտուգալիայի հավաքականն արդեն ժամանել է Հայաստան:


Երկրպագուները հատկապես մեծ ոգևորությամբ են դիմավորել Կրիշտիանու Ռոնալդուին:


Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։


2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։