Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարություններին և գրել.
«Շնորհավորենք Արման Թաթոյանին Ադրբեջանում պաշտոն ստանալու համար:
Փաստորեն «Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են» ասելով՝ Արման Թաթոյանը իր ստատուսը նկատի ուներ: Մնում է հասկանալ, թե ՀՀ նախկին ՄԻՊ-ը ի՞նչ պաշտոն է ստացել Ադրբեջանում»:
Հիշեցնենք, Թաթոյանն օրեր առաջ սոցցանցի իր էջում գրել էր. «Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100.000-ից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը, և այն շարունակվում է»։