Ասֆալտապատվել են «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհը և օդանավակայանի հրապարակը

Ավարտական փուլում է գտնվում Մ-1 միջպետական ճանապարհից դեպի «Շիրակ» օդանավակայան տանող 2 կմ ճանապարհի միջին նորոգումը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:


 


Ասֆալտապատվել է ինչպես օդանավակայան տանող ճանապարհը, այնպես էլ՝ օդանավակայանի հրապարակը։


 

Այժմ աշխատանքներ են տարվում իջատեղերի վրա։ Առջևում գծանշման աշխատանքներն են։


 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Արման Խաչատրյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում եղել է նշված շինտեղամասում, դիտարկել կատարված աշխատանքները։


 

Ճանապարհը նորոգվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով։