Արմեն Գրիգորյանն ու Ալիս Ռուֆոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա անվտանգային հարաբերությունները

ՀՀ ԱԽ քարտուղարը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղար Ալիս Ռուֆոյի հետ:


Արմեն Գրիգորյանն ու Ալիս Ռուֆոն քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը՝ կարևորելով խաղաղության ու կայունության հաստատման հրամայականը:


Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Ֆրանսիա անվտանգային հարաբերությունները: