Հայաստան կժամանեն Չինաստանի քաղաքական խորհրդակցական համաժողովի ներկայացուցիչները

Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հուեյի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-19-ը կգտնվի Հայաստանում։


Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը։


Կարգադրության համաձայն՝ պատվիրակությանը կընդունի ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան–Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը։