ՀԷՑ-ի կողմից հայտարարված գնման բաց մրցույթին մասնակցության հայտ է ներակայացրել 7 ընկերություն, այդ թվում՝ Պոլիտեխնիկական Համալսարանը. Պետրոսյան

 «ՀԷՑ-ի կարիքների համար հայտարարված՝ Նախագծային ծառայությունների ձեռք բերման գնման մրցույթին (6 առանձին լոտերով) մասնակցության փաստաթղթային փաթեթներ է ներկայացրել 7 ընկերություն՝ յուրաքանչյուրը հայտ ներկայացնելով 1-5 լոտերի միաժամանակ: Այս մասին սեցցանցի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը


Սեպտեմբերի 15-ին այդ նպատակով ձեւավորված Հանձնաժողովի կողմից կհայտարարվեն հաղթողների անունները։


Ուրախությամբ պիտի հայտնեմ, որ ՀԷՑ-ի կողմից հայտարարված գնման բաց մրցույթին մասնակցության հայտ է ներակայացրել նաեւ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը։


Պետրոսյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին արտոնյալ «ավանդույթի ուժով» ՀԷՑ-ի տասնյակ հազարավոր միավոր նախագծային ծառայությունները մատուցվում էին բացառապես 1-2 փոխկապակցված ընկերությունների կողմից»։