Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր․ ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարևոր հայտարարությամբ է հանդես եկել:


«Հայաստան - Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ տեղեկացնում ենք, որ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր:



Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր:



Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:



Բոլոր երկրպագուներին հորդորում ենք մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար»:


Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին պայքարը կսկսի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու F խմբում` մրցելով Պորտուգալիայի թիմի դեմ: