«Կրիտիկական անգրագետ». Զախարովայի արձագանքը` Կայա Կալլասին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի խոսքերը Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացման մասին վկայում են նրա բացարձակ անգրագիտության մասին: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Զախարովան  արձագանքել է Կալլասի այն հայտարարությանը, որ «չինացիները ակնառու հմտություններ ունեն տեխնոլոգիաների ոլորտում, բայց սոցիալական գիտությունների ոլորտում նրանց նվաճումները զիջում են ռուսներին, ովքեր, իրենց հերթին, այդքան էլ ուժեղ չեն տեխնոլոգիաներում, բայց ուժեղ են սոցիալական գիտություններում»։


«Եթե Ռուսաստանը «այդքան էլ ուժեղ չէ տեխնոլոգիաներում», ո՞վ է կառուցել Ղրիմի կամուրջը։ Ո՞վ է հրթիռներ արձակում Վոստոչնի տիեզերանավից։ Ո՞վ է ստեղծել Օրեշնիկը.. և այլն, և այլն։ Կրիտիկական անգրագետ Կալլաս»,- նշել է Զախարովան։