Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի․ Ռոնալդուն՝ հայ տղայի մասին

Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամի իր էջում հոլովակ է հրապարակել Հայաստանի ընտրանու հետ խաղից առաջ իրեն ուղեկցած տղայի մասնակցությամբ։


«Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր օրվա սիրո և աջակցության համար։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրն իր երազանքի հետևից կգնա»,-հոլովակին կից գրել է Ռոնալդուն։


Հիշեցնենք՝ խաղի ավարտից հետո համացանցում շատ արագ տարածվեցին հայ փոքրիկի և Կրիշտիանուի մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ վերջինս տղային ուղեկցում էր խաղադաշտ։