«Պետք է տեսնել, թե այն ինչպես կաշխատի»․ Լավրովը՝ Երևանի և Բաքվի միջև վաշինգտոնյան համաձայնագրի մասին

Ռուսաստանի աշխատանքի հիմնական առաջնահերթությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն են. դրանք երբեք չեն փոխվել։ Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։


Ըստ Լավրովի՝ Բաքվի և Երևանի միջև ԱՄՆ-ում ձեռք բերված համաձայնագրերը Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխան իրավունքն են. «Բայց պետք է տեսնել, թե այն ինչպես կաշխատի»։