Նվեր Կոստանյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար

Նվեր Կոստանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Կոստանյանը՝ գրելով.


«Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի առաջարկությամբ նշանակվել եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։


Այս նշանակումը մեծ պատասխանատվություն է և վստահություն, որի համար խորապես շնորհակալ եմ։ Քաջ գիտակցում եմ, որ նախարարության գործունեության արդյունավետության, թափանցիկության և հանրության հետ կառուցողական երկխոսության ապահովման հարցում հանրային հաղորդակցությունը բացառիկ կարևորություն ունի։


Վստահ եմ, որ նախարարության թիմի հետ համատեղ աշխատանքով և հետևողական քայլերով կկարողանանք ապահովել մեր հասարակությանն անհրաժեշտ տեղեկատվական միջավայրը և նպաստել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը»: