Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ մոտ օրերս Երևանում կկայանա իր և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը։
Նրա խոսքով՝ քննարկվելու է հարաբերությունների կարգավորման ամբողջ օրակարգը․ «Կխոսենք ինչպես այն քայլերի մասին, որոնք արդեն արվել են, այնպես էլ դրանց մասին, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Մեր վերջին հանդիպումից հետո քննարկումներ եղան Կարս–Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերի շուրջ»,– նշեց Ռուբինյանը։