Դիմում եմ Թագուհի Թովմասյանի քաղաքական հայր Սերժ Սարգսյանին և քաղաքական մորաքույր Արթուր Վանեցյանին․ Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Դիմում եմ Թագուհի Թովմասյանի քաղաքական հայր Սերժ Սարգսյանին և քաղաքական մորաքույր Արթուր Վանեցյանին, քանի որ սույն տիկինը չի դադարում իմ անունը տալ և անբարո տեքստեր ասել:

Պարոնայք, հորդորե՛ք, հրամայե՛ք ձեր անձնական պատգամավորին` իրեն պահել հայ կնոջը, պատգամավորին վայել և անբարոյական ստեր չտարածել ու հետո թաքնվել կնոջ կերպարի տակ:

Վստահ եմ` Սերժ Սարգսյանը հայրաբար, իսկ Արթուր Վանեցյանը մորաքույրաբար կարող են զբաղվել նրա դաստիարակությամբ: